Խմբավար

Գեղարվեստական ղեկավար և խմբավար Qristina Voskanyan

Ծնվել է 1974 թ. երաժիշտների ընտանիքում, Երևանում։

1993-ին ավարտել է է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու ընդունվել Կոնսերվատորիա որպես խմբավար՝ պրոֆեսոր Հ․ Միրզոյանի դասարան։ Զուգահեռ աշխատել է օպերային ստուդիայի երգչախմբում։ 1996-ին Հ․ Թոփիկյանի կողմից հիմնվել է Երևանի պետական կամերային երգչախումբը, որտեղ Քրիստինան աշխատում է հիմնադրման օրվանից մինչ օրս։ Երգչախմբի համար բազմաթիվ դասական ստեղծագործությունների մշակումների և փոխադրությունների հեղինակ է: Հանդես է եկել բազում տեղական և միջազգային նախագծերում։

2015թ․-ից սկսած Ք․ Ոսկանյանը ԵՊԿԵ-ի տարբեր նախագծերում ընդգրկվում է իբրև խմբավար։ Այդ նախագծերի թվում են Էրեբունի-Երևան միջոցառումը (2015), 2017-ին երգչախումբը հանդես է եկել Ռուսաստանից ժամանած 3 երգչախմբերի հետ։ Ներկայացվել է Կ․ Ջենկինսի ստեղծագործություններից մեկը, որը պատրաստել էր Քրիստինա Ոսկանյանը: 2018-ին երգչախումբը հանդես է եկել միացյալ երգչախմբերի հետ ծավալուն համերգով, որի ընթացքում ներկայացվել է Ք․ Պենդերեցկու գործերից մեկը, մայիսի 28-ի տոնակատարությունների շրջանակներում երգչախումբը մասնակցել է մեծ համերգի, որի ծրագիրը պատրաստել էր Ոսկանյանը (2018)։

2021-ից ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է։

2022թ.-ի սեպտեմբերի 21-ից 25-ը Երևանի պետական կամերային երգչախումբը Ք․ Ոսկանյանի ղեկավարությամբ մասնակցություն ունեցավ Լեհաստանում անցկացվող ամենամյա միջազգային «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին, որ թվով 41-րդն էր:

ԵՊԿԵ-ն համերգներ ունեցավ Վարշավայում Սուրբ Երրորդության Ավետարանական Աուգսբուրգ եկեղեցում և Բելիստոկ քաղաքի ֆիլհարմոնիայի և օպերայի դահլիճում (Podlasie Opera and Filharmonic in Bialystok):

Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացավ առաջին մրցանակին՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում:

Facebook Youtube