«Երգչախմբային արվեստը միշտ հոգեհարազատ է եղել ինձ, այդ պատճառով էլ դեռ ուսանողական տարիներից մուտք գործեցի այս հիասքանչ աշխարհը։
«Երբ մի նոր ստեղծագործություն ենք ընթերցում, ամենահետաքրքիր իրավիճակներից մեկը տվյալ կոմպոզիտորի կենսագրության, աշխարհայացքի, երաժշտամտածողության մասին ուսումնասիրությունն է։
Մեներգիչ
«Այս երգչախումբ ընդունվելը եղել է կյանքիս կարևորագույն էտապներից մեկը։
«Երգչախմբում երգելը կոփում է, կրթում է, տալիս է հնարավորություն ավելի մասնագիտանալու՝ որպես երաժիշտ։
«Մաեստրոն շատ նուրբ է զգում երաժշտությունը և փորձում է մեզ հասցնել այդ, և երբ համերգների ժամանակ ստանում ենք այդ երկար, մանրազնին փորձերի արդյունքը,
«Երգչախմբային արվեստը միասին արարելու անսահման հնարավորություններ է տալիս։
Երգչախմբի Տնօրեն
Խմբավար | Վոկալիստ
«Երբ ընդունվեցի Երևանի պետական կամերային երգչախումբ, ես նորավարտ մեներգչուհի էի և չէի պատկերացնում, թե ինչ խնդիրներ և աշխատանք է սպասում ինձ, որոնք են երգչախմբում երգելու կարևոր հատկությունները, նրբությունները։
«Իմ երգեցողական կարիերան սկսել եմ շատ շուտ, երգել եմ շատ երգչախմբերում, բայց այս կոլեկտիվում հայտնվեցի երջանիկ պատահականության շնորհիվ։
«Ինձ համար անչափ գնահատելի է աշխատել Հարություն Թոփիկյանի հետ։ Կարծես երգչախումբը մի մեծ ընտանիք լինի, որի հոր դերն էլ ստանձնել է Մաեստրոն։
«Երաժշտությանը սիրահարված եմ փոքր տարիքից։ Ինձ համար երգչախումբը բոլորովին այլ աշխարհ է՝ հագեցված հիասքանչ հարմոնիաների բազմաձայնությամբ:
«Երգելը երգչախմբում տալիս է ամենամեծ փորձը. կողքինիդ լսելու, կողքինիդ արած գործը կարևորելու, մի ամբողջ կոլեկտիվ մեկ նպատակի ու մեկ գործի ծառայացնելու արվեստ:
Ջութակահար | Վոկալիստ
«Այս երգչախումբը եզակի է նրանով, որ ամենքս առանձին պատասխանատու ենք համերգի լավ կայացման համար։
«Մեր երգչախմբի հարուստ երգացանկում առաջնային և գլխավոր տեղ են զբաղեցնում մեծն Կոմիտասի ստեղծագործությունները, որոնց ճշգրիտ և անաղարտ կատարման հարցում էլ մեզ առաջնորդում է Մաեստրոն,
«Երգչախումբը մեծ ընտանիք է, որտեղ բազմաձայն կատարման բերկրանքը առավելագույնս բազմապատկվում է։